Հասարակություն 

Մեկնարկեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրազեկման երթը

Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կասեցնել պահանջող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման երթը:

Բաղրամյան պողոտայում ցուցարարների մոտ բավական ուրախ և լավատեսական տրամադրություններ են: Շոգը հաղթահարելու համար ավելի վաղ նստած ցուցարարների համար նոր եկողները ջուր են բերում և ուտելիք:

Իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել, պարել, բացականչել «Կասեցում, կասեցում», «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրանցից ոմանք ստվարաթուղթ են փռել և պառկել դրանց վրա: Նշենք նաև, որ ոստիկանները տեղում են, սակայն ոստիկանական պատ չկա:

Հավաքվածների մեջ կան նաև քաղաքական գործիչներ:

 

Նույն շարքից