Տնտեսություն գլխավոր 

Մեկ տարվա մեջ ներգաղթյալները մոտ 18 միլիարդ եվրո են դուրս բերել Գերմանիայից

Գերմանիայում բնակվող ներգաղթյալները սկսել են ավելի շատ գումար ուղարկել այլ երկրներում գտնվող իրենց հարազատներին: Միայն 2016 թվականին Գերմանիայից դուրս է բերվել մոտ 17,7 միլիարդ եվրո: Սա այն դեպքում, երբ դեռ 2007 թվականին այս գումարը կազմում էր 6,5 միլիարդ:

Ինչպես հայտնում է Die Welt-ը, Գերմանիան հայտնվել է այն երկրների թվում, որտեղից ներգաղթյալներն ամենաշատն են գումար դուրս բերում: Գերմանիայից առաջ են գտնվում միայն ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Շվեյցարիան:

Երկրի  կառավարությունում դրամական փոխանցումների աճը գնահատում են որպես զարգացմանը նպաստող փաստ, քանի որ այդ գումարը հայտնվում է այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են զարգացող երկրներում:

 

Նույն շարքից