Հայաստան Քաղաքական 

Մեղրիում հրդեհից տուժած և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին բնակարան կհատկացվի

Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի 7-րդ շենքում բռնկված հրդեհից տուժած բնակիչներին և Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը նվիրաբերվելու է Մեղրու քաղաքային համայնքին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նախագիծը շատ լավն է և լուծվում է միաժամանակ երկու կարևոր խնդիր: «Նախ` լուծում ենք այն մարդկանց բնակարանների հարցերը, որոնք տուժել են հրդեհի պատճառով և երկրորդ` անհատույց բնակարանով ենք ապահովում Մեղրիի երիտասարդ ընտանիքներին»,-  ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ վերոնշյալ մարդիկ այժմ բնակարան չունեն և մարզպետն ուղղակի տեղավորել է նրանց ժամանակավոր կացարաններում:

Նույն շարքից