Հայաստան Քաղաքական 

Մենք այն մարդիկ չենք, որ մարդկանց հետ վերաբերմունք ունենանք իբրև քաղաքական բարձրագույն գործիչներ. Գալուստ Սահակյան

Խորհրդարանական ընտրություններին Սահակյանների ընտանիքից կմասնակցի կամ հայրը, կամ որդին:

Այսօր` նոյեմբերի 13-ին, խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել է, որ որոշումը դեռ կայացված չէ, սակայն ինքն ավելի հակված է, որ իր որդին` Արման Սահակյանը, մասնակցի: Պատգամավորի խոսքերով, ինքը խորհրդարանական աշխատանքից չի հոգնել, սակայն հավատում է, որ իր տղան կկարողանա շարունակել գործը, որն ինքն արել է:

Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո Հանրապետականի ձայներին, Սահակյանը նշել է, որ իրենք այն մարդիկ չեն, ովքեր մարդկանց հետ վերաբերմունք ունենան իբրև քաղաքական բարձրագույն գործիչներ, սովորական մարդիկ են, ում համար կարևոր է հայրենասիրությունը:

 

Նույն շարքից