Այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 13:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի կունենա ակցիա ՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Այս կարգախոսով հանդիպում ենք ՀՀ կառավարության շենքի մոտ և մեր միասնական ընդվզման խոսքն ենք ասելու տեղի ունեցածի վերաբերյալ:
Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության, ովքեր ցանկանում են ձևավորել ազատ և անկաշկանդ քաղաքացիական հասարակություն, կարող են միանալ մեզ վաղը` փետրվարի 9-ին, ժամը` 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ»,-ասված է նրա հայտարարությունում: