Հասարակություն 

Մենք բոլորս պետք է միասնաբար պայքարենք մեր խախտված իրավունքների համար

Հարգելի հայրենակիցներ, ցավով տեղեկացանք ` մեր ՛՛շատ սիրելի՛՛  պետական գործիչները հասան իրենց նպատակին և հրամցրին մեզ իրենց ապօրինի ու չհիմնավորված որոշումը `թանկացնելով էլեկտրաէներգիայի գինը:
՛՛Երիտասարդների կողքին՛՛երիտասարդական շարժումը իր պատրաստակամությունն է հայտնում երիտշարժման 100-ավոր երիտասարդների հետ միասին մասնակցելու հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում իրականացվելիք պահանջատիրական երթին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Մենք բոլորս պետք է միասնաբար պայքարենք մեր խախտված իրավունքների և մեր ժողովրդի բարեկեցության համար:
Բոլորս դեպի հաղթանակ,մենք միասնաբար կհասնենք հաղթանակի:

Երիտասարդների կողքին երիտասարդական շարժում

Նույն շարքից