Գործուղումից Մոսկվա վերադառնալիս մահացել է Ակտուալ տնտեսության ինստիտուտի տնօրեն Նիկիտա Իսաևը: 41-ամյա քաղաքական գործիչը հանկարծ իրեն վատ է զգացել, օգնության հասած բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Նախնական տեղեկություններով, Իսաևը մահացել է սրտի կանգի արդյունքում:
Քաղաքական գործչի օգնական Ալինա Ժեստովսկայան հաստատել է Իսաևի մահվան փաստը՝ հավելելով, որ այդ պահին իրար հետ են եղել: