Հայաստան 

Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը. Գերմանիայի կանցլեր

Եվրամիությունը հարգում է «Արևելյան գործընկերություն» նախագծի անդամ երկրների իրավունքը փնտրել սեփական զարգացման ուղիները, միևնույն ժամանակ պահպանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը,-փոխանցում է ՌԻԱ Նովոստին:



«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններ վարելուց, փնտրում է ավելի սերտ տնտեսական համագործակցության ուղիներ Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ: Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռևս չի փնտրում ուղիներ ԵՄ-ին անդամակցելու և չի տեսնում ԵՏՄ-ում իր դերը: Մենք նաև պատրաստ ենք երկկողմանի համագործակցենք Բելառուսի հետ, չնայած ակնհայտ հակասությունների»,-հայտարարել է կանցլերը, հանդես գալով խորհրդարանում «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին մեկնելուց առաջ:

Նույն շարքից