Քաղաքական 

Մենք սերտորեն աշխատում ենք ԱԱԾ-ի հետ. Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտնաբերված խախտումները տարբեր բնույթի են: Այսօր՝ մայիսի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտարարեց նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ ուսումնասիրություններ են իրականացվում, և ինքը չէր ցանկանա անտեսել անմեղության կանխավարկածը:
Նախարար Թանդիլյանը նշեց, որ բավական դիմումներ են ստացվում, որոնք լինում են առանց անունների, ինչը բարդացնում է իրավիճակը. «Բայց մենք ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցում ենք և ընթացքը ցույց կտա ամեն ինչ»:

Թանդիլյանը հիշեցրեց, որ նախարարությունը նաև հեռախոսահամար է հրապարակել, որով կարելի է զանգահարել և հայտնել խախտումների մասին. «Խնդիրները շատ են, այստեղ համակարգային լուծումներ են պետք: Պետք է ներդրվեն այնպիսի սխեմաներ, որ անկախ նախարարի կամ աշխատողի ով լինելուց, խախտումների հնարավորությունները վերացվեն»:

 

Նույն շարքից