Չիլիի հավաքականը, ետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնելով Արգենտինայի հավաքականի, երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ամերիկայի Գավաթի հաղթող (4:2):
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Այդ ընթացքում թիմերը առաջին խաղակեսում ստացան մեկական կարմիր քարտ: Նախ խաղադաշտից հեռացվեց Չիլիի ֆուտբոլիստ Մարսելո Դիասը, ապա նաև արգենտինացի՝ Մարկոս Ռոխոն:
Հավալենք, որ ետխաղյա 11 մետրանոցների ժամանակ վրիպես նաև Մեսսին, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ալեքսիս Սանչեսը: