Քաղաքական Միջազգային 

Մերձավորարեւելյան հիմնախնդիրը անհնարժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով. ՄԱԿ

Մերձավոր Արևելքի ճգնաժամը չի կարելի լուծել ուժային միջոցառումների միջոցով, քաղաքական հեռանկարի կորուստը նպաստում է տարածաշրջանում բռնության տարածմանը: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի օգնական Թայե-Բրուք Զերիհունը, գրում է RIA Novosti-ն:

«Ակնհայտ է, որ ընթացիկ ճգնաժամը չի կարող լուծվել միայն ուժի միջոցով: Շարունակվող բռնազավթումն ու պաղեստինցիների պետականության հետ կապված սպասումների իրականացման հալչող հեռանկարները նրանց երկար տոչորվող ատելությունը վերածեցին իսկական զայրույթի»,- ասել է Զերիհունը:

«Քաղաքական հեռանկարի կորուստը կործանիչ գործոն է, որը կառաջացնի բռնությամբ շարժվող ատելություն ու հիասթափություն, որին մենք այսօր ականատես ենք լինում»,- հավելել է նա:

Նույն շարքից