Քաղաքական 

Մերձդնեստրը ՄԱԿ-ին գանգատվել է Ուկրաինայից

Մերձդնեստրը մշտապես բախվում է հարեւան պետությունների կողմից իր քաղաքացիների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկը` նախօրեին Տիրասպոլում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Ֆլավիա Պանսիերիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: 

 

Ըստ Շեւչուկի` Ուկրաինան խտրական սահմանափակումներ է կիրառել Մերձդնեստրում բնակվող ՌԴ քաղաքացիների նկատմամբ, հայտնում է ՈՒՆՆ-ը:

 

Նա ուշադրություն է դարձրել նաեւ մերձդնեստրցիներին հարկադրական թղթաբանության ենթարկելու խնդրին` մոլդովական մարմինների կողմից:

 

Ավելի վաղ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ Մերձդնեստրի սահմանին իրավիճակի բարդեցումը կանխելու նպատակով, Ուկրաինայի սահմանապահները ուժեղացրել են սահմանի պաշտպանությունը, այդ թվում նաեւ Մերձդնեստրի բնակիչների` Ուկրաինա մուտքի վերահսկողությունը:

Նույն շարքից