Շարունակում ենք մեր ավանդական դարձած «Մերոնք դրսում» էջը, որի շրջանակներում ամեն շաբաթ կներկայացնենք, թե արտերկրում հանդես եկող մեր հավաքականի ֆուտբոլիստները ինչպիսի արդյունքներ են գրանցել։ Այս շաբաթվա հերոսն է Գևորգ Ղազարյանը, ով օգնեց ԱԵԼ-ին Լիմասոլի «դերբիում» կարևոր հաղթանակի հասնել Ապոլոնի նկատմամբ։
Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 26-րդ տուր, «Իսլոչ» 1:1 «Դնեպր» Մոգիլև, հայտավորված է եղել հանդիպմանը:
Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր, «Ռուբին» 0։0 «Ուրալ», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 29-րդ տուր, «Էլֆսբորգ» - «Գյոթեբորգ», հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22։00-ին։
Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, 8-րդ տուր, «Կարթագենա» 0։1 «Բոյակա Չիկո»։
Հովհաննես Համբարձումյան, Կիպրոսի առաջնություն, 7-րդ տուր, «ԱԵԿ Լառնակա» 4։4 «Էնոսիս Պարալիմնի», մասնակցել է ամբողջ հանդիպմանը, զգուշացվել է 65-րդ րոպեին։
Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն, 31-րդ տուր, «Ժետիսու» 0:0 «Տարազ», հայտավորված էր հանդիպմանը։
Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի առաջնություն, 14-րդ տուր, «Բոտև» Պլովդիվ - «Արդա», հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18։00-ին:
Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 9-րդ տուր, «Ռոմա» 2:1 «Միլան», հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով:
Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 31-րդ տուր, «Աստանա։ 5։0 «Ակտոբե», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Կիպրոսի առաջնություն, 7-րդ տուր, Ապոլոն 1։2 ԱԵԼ Լիմասոլ, մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 14-րդ տուր, «Հոբրո» 1։1 «Սիլկեբորգ», մասնակցել է ամբողջ հանդիպմանը, զգուշացվել է 85-րդ րոպեին:
Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 31-րդ տուր, «Կայսար» 0:1 «Ատիրաու», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Սարգիս Ադամյան, Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր, «Հերտա» 2։3 «Հոֆենհայմ», փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:
Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր, «Ռոստով» 2։0 «Սոչի», փոխարինման է մտել 71-րդ րոպեին: