Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր՝ ապրիլի 9-ին ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսներին։
«Ձեզ եղբայրաբար կողջունեմ եւ շնորհակալություն կհայտնեմ այս հանդիպման համար՝ Վատիկանի Մայր Տաճարում կիրակի մատուցվելիք պատարագից առաջ։ Մեր աղոթքները բարձրացնենք ձեր սիրելի ժողովրդի զավակների համար, որոնք հարյուր տարի առաջ զոհվեցին»,- ասել է Հռոմի պապը։
Նա նշել է, թե հատկապես մտահոգ է Հալեպի համար, որտեղ հարյուր տարի առաջ ցեղասպանությունը վերապրողները ապահով ծովափ էին գտել։ «Այս վերջին ժամանակներին՝ այս տարածաշրջաններն ապրեցին ոչ միայն հայերի, այլեւ բոլոր քրիստոնեաների գոյատեւման վտանգը»,- նշել է պապը։
«Ձեր ժողովուրդը, որին ավանդաբար ճանաչում են որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, ունի հազարամյակների պատմություն, որը կպահպանի հոգեկանության եւ մշակույթի ժառանգը՝ հալածանքների եւ փորձությունների ենթարկվելով վերականգնելու կարողականությամբ օժտված»,- ասել է պապը։
Հռոմի պապն նաեւ նշել է, թե ուրախ է հանդիպման համար, հատկապես պատարագից առաջ, որի ընթացքում Գրիգոր Նարեկացուն շնորհելու է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» կոչումը։