Հասարակություն 

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին. Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվասկան համակարգից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ի սրտե շնորհավորում է Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել պայծառազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն Հայոց Հորը` կյանքի փոթորկալից ժամանակներով ապահով առաջնորդելու Հայոց Տապանը դեպի Երկնավոր մեր Տիրոջ խաղաղ նավահանգիստը»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի շնորհավորական ուղերձում:

 

Նույն շարքից