Հասարակություն Բարի օր 

Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է եղել մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել և բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում, և այս հարցն ինքնին բացառություն չի լինելու: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով այն մասին, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeornaftix ընկերությանը թույլատրել է նորից վաճառել իր անօդաչուներն Ադրբեջանին։

Նաղդալյանի խոսքերով, պետք է ուղղակի ընդգծել և Հայաստանի  միջազգային գործընկերներին  մշտապես կրկնել այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է։

 

Նույն շարքից