Մասնագետները պարզել են, որ կան 8 մթերքներ, որոնք, թեև չեն պարունակում չափից շատ կալորիաներ, բայց և մարդուն ստիպում են իրեն հագեցած զգալ: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են օգտագործել այդ մթերքները ու կզգան, որ այլևս ուտելու ախորժակ չունեն:
8-նյակի առաջատարը կարտոֆիլն է: 1 կարտոֆիլը միջինում պարունակում է 161 կալորիա, բայց հագեցնում է 3 անգամ ավելի, քան հացը:
Սպիտակուցային ուտելիքները երկրորդն են: Դրանցից առավել հագեցնող է ձուկը, որին հետևում են ոչ յուղոտ միսն ու լոբազգիները:
Պարզվում է` հագեցնում է նաև նարինջը, թեև մեկ նարինջը միջինում պարունակում է ընդամենը 59 կալորիա:
Դիետիկ սննդի հագեցնեղ 5-յակը եզրափակում է ձուն: Թեև մեկ ձուն պարունակում է ընդամենը 78 կալորիա, առավոտյան կերած մի ձուն բավարար է լինում ողջ օրվա ընթացքում ախորժակը ցածր մակարդակի վրա պահելու համար:
6-րդ տեղում է մակարոնը, իսկ 7-երորդը սև շոկոլադն է: 20 գր սև շոկոլադը բավարար է, որ ողջ օրվա ընթացքում Դուք չունենաք այլ քաղցրեղեն ուտելու կարիք:
Դե իսկ ոչ յուղոտ կաթն իր հերթին հագեցնում է օրգանիզմն ու թույլ չի տալիս քաղց զգալ մի տևական ժամանակ: