Հասարակություն 

Մի՞թե Չարենցը, Թումանյանը կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին է․ Արմեն Ամիրյան

Ռադիոն ստեղծվել է 1895 թվականին և մեր կյանքում ռադիոյի ստեղծումով շատ բան է փոխվել: Հայաստանում ռադիոն ստեղծվեց 1926 թվականին, և այսօր ռադիոն 89 տարեկան է: Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը Մամուլի միջազգային օրվա և Ռադիոյի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում շնորհավորեց բոլոր լրագրողներին՝ նշելով նաև, թե Հայաստանում Հանրային ռադիոն հաճախ դիտվում է որպես մշակութային օջախ, դիտվում է նաև որպես լրատվամիջոց:



«Դասական իմաստով հանրային ռադիոն մնում է որպես լրատվամիջոց, մենք այսօր որդեգրել ենք բոլոր ժամանակակից միջոցները: Հասանելիությունը շատ կարևոր է, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք, որպեսզի հանրային ռադիոն մեր ունկնդիրներին և ընթերցողներին հասանելի լինի՝ սոցիալական ցանցեր, բջջային հավելումներ, ինտերնետային տարբերակ»,- ասաց Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ այսօր Հանրային ռադիոն հեռարձակվում է 14 լեզուներով:



Հարցին, թե նոր տեխնոլոգիաների առկայության դեպքում ռադիոն հետին պլան չի մղվում,  պատասխանեց. «Մի՞թե Չարենցը, Թումանյանը կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին է»:

Նույն շարքից