Հասարակություն 

ՄԱԿ-ի տվյալներով Եմենից գաղթել է ավելի քան 120 հազար մարդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի իրականացրած օդային ռմբակոծությունների պատճառով ավելի քան 120.000 մարդ լքել է իրենց տները: Այս մասին այսօր հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը. «Հումանիտար գործընկերները հայտնում են, որ մարտի 26-ին ավիահարվածների սկսվելուց հետո ավելի քան 120.000 մարդ դարձել են տեղահանվածներ:


Նրանցից գրեթե 60.000-ը հարկադիր վերաբնակներ են»: ՄԱԿ-ի վարչությունը հայտնել է, որ օդային ռմբակոծություններն իրականացվել են մայրաքաղաք Սանայում, երկրի հարավում գտնվող խոշորագույն նավահանգիստ Ադենում և այլ շրջաններում, ընդհանուր առմամբ՝ 22 նահանգից 18-ում:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը տեղեկություններ չունի զոհերի մասին: Հայտնի է միայն, որ ապրիլի 7-11-ին Եմենում զոհվել է 37 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև 10 երեխա և 7 կին: Եվս 154 մարդ վիրավորվել է, որոնցից 21-ը երեխաներ են, իսկ 11-ը՝ կանայք: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ ավիահարվածների սկսվելուց հետո զոհվել է ավելի քան 300 քաղաքացիական անձ: 

Նույն շարքից