Հայաստան 

Միասնականությունը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք. Վ. Էնֆիաջյանը՝ այսօրվա երթի մասին

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

«Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:

 

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի թերություններն ու բացերը բարձրաձայնելու նպատակով դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու երթ:
Սիրելի՛հայրենակիցներ, բոլորիս մասնակցությունն առավել քան կարևոր է: Եկե՛ք մեր միասնականությամբ ցույց տանք, որ տեր ենք մեր իրավունքներին, ցույց տանք, որ չե՛նք համակերպվում երկրում կատարվող ամենաթողության և անարդարությունների հետ:

 

Միասնականությունը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք...

 

Համաժողովրդական երթին մեր մասնակցությամբ ցույց ենք տալու, որ պատրաստ ենք համախմբվելու, պատրաստ ենք նեղ անձնականը մոռանալու հանուն միասնական ՄԵՆՔԻ, հանուն հզոր ու բարգավաճ Հայրենիքի:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, կհանդիպենք վաղը՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում՝ կերտելու մեր և մեր սերունդների պաշտպանված և բարեկեցիկ ապագան»:

Նույն շարքից