ԱՄՆ-ն ևս 100 միլիոն դոլար կհատկացնի սիրիական ընդդիմությանն օգնելու համար: Օգնության ընդհանուր ծավալը 2012 թվականից սկսած կկազմի 500 միլիոն դոլար։ Այդ մասին շաբաթ օրը հայտնել է պետդեպարտամենտը, հայտնում է RIA Novosti-ն:
Գումարները կծախսվեն խաղաղ նպատակներով, ներառյալ՝ տեղական ինքնակառավարման աջակցման, արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություններին, դպրոցների շինարարությանը, էլեկտրամատակարման և ջրամատակարարման վերականգնմանը, ինչպես նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության աջակցմանը: