Միլանի հարավային Կորսիկո արվարձանում բացվել է Եվրոպայի խոշորագույն բուդդայական կենտրոնը։ Կենտրոնը պատրաստվում է դառնալ հին արևելյան «Լուսավորվածների ուսմունք»-ի հետևորդների և երկրպագուների միջնաբերդը:
Կայկանը՝ խաղաղության ամրոցը, պատրաստ է ողջունել հին արևելյան Սոկա Գակկայի պաշտամունքի հավատացյալ հետևորդներին, որոնց թիվը միայն Իտալիայում գերազանցում է 72.000-ը։ Կենտրոնի գլխավոր շենքի դիզայնը, որը պատված է շերտավոր ոսկեգույն փոշով և վեր է խոյանում ջրից, ասես աստվածային ինչ որ բան, նախագծվել է ճարտարապետ Ջամպյերո Պեյայի կողմից ու պատվիրատուի վրա նստել է 10 միլիոն եվրո (ամբողջովին վճարվել է հավատացյալների հանգանակություններով)։