Հասարակություն 

Միլիոնատիրոջ թմրամոլ որդին 21 տարի ապրել է փողոցում

Անգլիական Թրուրո նահանգում, միլիոնատիրոջ որդին թմրանյութերից կախվածության պատճառով 21 տարի ապրել է փողոցում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ռայան Սթաֆերը եղել է հարուստ ընտանիքից և հաճախել մասնավոր դպրոց, սակայն 11 տարեկանից սկսել է մարիխուանա օգտագործել, այնուհետև փորձել է այլ թմրամիջոցներ և 20 տարեկանում արդեն ունեցել է կախվածություն հերոինից: Ծնողները փորձել են պայքարել իրենց որդու կախվածության դեմ, սակայն բուժման անհաջող փորձերից հետո նրան դուրս են շպրտել տանից։

Սթաֆերը խոստովանել է, որ «ժամանակի ընթացքում պարզապես սովորել է փողոցում քնել»՝ նշելով, որ անօթևան լինելու ամենավատ բանն անձրևի տակ թրջվելն է և տաքանալու տեղ չունենալը: Նշվում է, որ ժամանակ առ ժամանակ բրիտանացին փորձել է հաշտվել հարազատների հետ, սակայն անցած Սուրբ Ծննդյան տոնական օրերին Սթաֆերը չափից շատ ալկոհոլ է օգտագործել, և նրան կրկին դուրս են հանել տանից:

Նշվում է նաև, որ վերջինս 10 տարեկան դուստր ունի, ում հետ չի շփվում: Աղջկա մայրը մահացել է չափից շատ թմրամիջոց օգտագործելու արդյունքում, և այժմ երեխան իր ընտանիքի հետ ապրում է Կորնուոլից դուրս:

Նույն շարքից