Մինչեւ եկող տարվա փետրվարի 20-ը Արտաքին գործերի, Սփյուռքի, Կրթության եւ գիտության, Մշակույթի եւ Արդարադատության նախարարությունները կտեղափոխվեն Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող նոր շենքը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած Կառավարության նիստում ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ ԱԳՆ շենքը մինչեւ 2016թ. փետրվարի 26-ը պետք է հանձնվի գնորդին.«Գործընթացը սկսվել է, նախարարությունները կտեղափոխվեն մինչեւ փետրվարի 20-ը»: