Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ իրեն չի զարմացնում, այն որ ԲՀԿ-ն կողմ է Սահմանադրության փոփոխմանը:
«Մինչև հիմա չեմ հասկանում `ինչին էր այն ժամանակ ԲՀԿ-ն «ոչ» ասում: Կարդացին ու հասկացան` մենք անում ենք ընդդիմադիրների գործը, իրենց երազանքը: Այն մարդիկ, որոնք «ոչ» են ասում, անձնավորված են ասում, դա քաղաքական չէ»:
Իսկ այն հարցին թե ՀՀԿ-ն պատրաս՞տ է հանրաքվեն անցկացնել առանց կեղծիքների՝ Սուրիկ Խաչատրյանի, Մհեր Սեդրակյանի հետ, Վահրամ Բաղդասարյանը ասաց. «մեր երկրի հետագա զարգացման համար շատ վտանգավոր է, եթե Մայր օրենքի ընտրությունը որեւէ այլ ճանապարհով անցնի: Պետք է կարողանանք այդ ընտրությունները կազմակերպել ամենաբարձր մակարդակով»: