ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հաստանի մեծ մասը Ադրբեջանի պատմական տարածքներ են:
«Ինչպես և սպասվում էր, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով»,- գրել է Բալայանը թվիթերյան իր էջում: