Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Բուլղարիայում տեղի է ունեցել ուլտրաձախ նեոֆաշիստների ջահերով երթն, որին մասնակցել է շուրջ 500 մարդ:
Միջոցառումը նվիրված է եղել գեներալ Քրիստո Լուկովի հիշատակին, ով երկրորդ համաշխարհայինների տարիներին Բուլղարիայում հիմնել էր ֆաշիստական կազմակերպություն, իսկ 1943թ.-ին՝ գնդակահարվել: Հավաքվածները հարգանքի տուրք մատուցելով գեներալի հիշատակին, այնուհետեւ ջահերով ու ֆաշիստական լողզունգներով երթ են կազմակերպել:
Փաստորեն երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի նախօրեին Եվրոպական մի շարք երկրներում աշխուժանում են պրոնացիստական ուժերը:
Այս հարցում նացիստների շարքերը գլխավորում է Ուկրաինան, որը պատերազմի հանցագործ Ստեպան Բանդերային ու ուկրաինական ապստամբական բանակը հերոսացնելուց հետո, պետական մակարդակով հանդես է գալիս պատմության խեղաթյուրման ու անհարկի մեղադրանքների դիրքերից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը գերմանական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ խորհրդային բանակն ագրեսիա էր ձեռնարկել Գերմանիայի դեմ, իսկ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարն ազատագրել էին ուկրաինական, մասնավորապես, Լվովի ուկրաինացիները: