Ուրալի հասարակական գործիչներին բարկացրել է «Միսս Ռուսաստան- 2015» Սոֆիա Նիկիտչուկի նոր ֆոտոշարքը, որում գեղեցկուհին նկարահանվել է ՌԴ պետական դրոշի զգեստով: Հասարակական գործիչների կարծիքով՝ նման զգեստը վիրավորում է պետական խորհրդանիշը:
Ինչպես նշում է ntv.ru-ն, հասարակական գործիչները կոչ են արել Եկատերինբուրգի դատախազությանը տվյալ դեպքի առնչությամբ ստուգում անցկացնել: