Քաղաքական Միջազգային 

Գորբաչովը հայտարարել է գլոբալ պատերազմի վտանգի մասին

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ընթանում է սառը պատերազմ, որն ամեն պահ կարող է վերածվել ռեալ ռազմական ընդհարման:

Նրա խոսքերով Վաշինգտոնը Մոսկվային ներքաշել է հակամարտության՝ ցանկանալով իր հեգեմոնիան հաստատել աշխարհում:

 

«Ցավոք, չեմ կարող հստակ ասել, որ սառը պատերազմը կարող է վերածվել իրական ընդհարման,սակայն, միացյալ նահանգները հնարավոր է գնան մնան քայլի»,-ասել է նա:

 

Նախկին նախագահը հիշեցրել է Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան պատժամիջոցների մասին. «Այժմ Ամերիկայի ու Եվրամիության կողմից լսում ենք միայն պատժամիջոցների մասին, մի թե՞ նրանք կորցրել են բանականությունը»,- նշել է նա:

 

Հիշեցնենք, որ հունվարին Գորբաչովը կապված Ուկրաինական ճգնաժամի հետ զգուշացրել էր Եվրոպայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին՝ կոչ անելով Գերմանիային չխառնվել Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձություններին: Նա միաժամանակ կոչ էր արել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին երկխոսություն սկսել ու կարգավորել խնդիրը:

 

 

 

Նույն շարքից