ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:
Փետրվարի 23-ին Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ վարչապետը կեսկատակ հայտարարել էր տնտեսական հեղափոխության կարգախոսի մասին, որը հետևյալ կերպ է հնչում՝ «Հերիք է ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»: