Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին մի քանի ահազանգ է եղել, բոլոր դեպքերով աշխատանք է տարվում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը:
«Անհանգստանալու առիթ առհասարակ չկա, եղել են մի քանի դեպք, որ դիմել են, բոլոր դեպքերով էլ աշխատանք են տանում, կլինի իրավական գնահատական։ Որ ասենք ինչ-որ արտառոց դեպքեր են ներկայացնում իրենցից այդ դիմածները, իհարկե, չէ»,- ասաց նա: