Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել եվրոպամետ կողմնորոշմամբ կառավարության նոր կազմին ու ծրագրին։
Կառավարությունը կգլխավորի Վալերիու Ստրելեցը՝ Լիբերալ-դեմոկրատական կոալիցիոն կուսակցության նախագահի տեղակալը, ով նաև հանդիսանում է երկրի ամենահարուստ գործարարներից մեկն է։
Նոր կառավարությունը ձևավորվել է այն բանից հետո, երբ հրաժարական է տվել նախորդ վարչապետ Կիրիլ Գաբուրիչը՝ դիպլոմի կեղծման համար մեղադրանքներից հետո։