Հասարակություն 

Մոլդովայում անկարգությունները բացառելու համար ոտքի է հանվել ողջ ոստիկանությունը

Մոլդովայի ՆԳՆ բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացվել են՝ կապված բողոքի ակցիաների հետ, հայտնում է Allmoldova-ն: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ալեքսանդր Ժիզդանը:

«Ինչ վերաբերում է վաղվա ցույցերին, կնշեմ, որ միբիլիզացված են ՆԳՆ այն ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են այդ հատվածի համար: Մենք առավելագույնս կենտրոնացած ենք միակ նպատակով` թույլ չտալու սադրանքներ, և որ բողոքի խաղաղ ցույցերը չվերաճեն անկարգությունների»,- ասել է նա:
Նրա խոսքով` ոստիկանությունը նաև ստուգում է բողոքի ակցիաներում սադրանքների մասին տվյալները: Ժիզդանը հրաժարվել է մանրամասներ հայտնելուց:

Նույն շարքից