Հասարակություն 

Մոսկվայի ավտոճանապարհներին այսօր 1 ժամվա ընթացքում մոտ 90 վթար է տեղի ունեցել

Մոսկվայում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 9։00-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մոտ 90 վթար է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ինչպես հայտնում են ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունից՝ 8 վթար «ծայրահեղ ազդեցություն» է ունեցել տրանսպորտային իրավիճակի վրա։ 42 ավտովթար տեղի է ունեցել մայրուղիներին։

 

Ճանապարհային միջադեպերի թիվը, միջին ցուցանիշի համեմատ, այս ժամանակահատվածում աշխատանքային օրերին ավելացել է 30%-ով։ Նախօրեին գրանցվել է ավելի քան 500 վթար՝ ժամը 16։00-ից 17։00-ն ժամանակահատվածում։

Նույն շարքից