Հասարակություն 

Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել

Մոսկվայի միջազգային օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել՝ վատ եղանակային պայմանների պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

«Վնուկովո» օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ այժմ հետաձգվել է 13 չվերթ: Մասնավորապես՝ հետաձգվել են «ЮТэйр»-ի և «Газпром авиа»-ի չվերթները Կրասնոդար, «Трансаэро»-ի չվերթները՝ Վիեննա, Բեռլին և Հռոմ, «Аэрофлот»-ի թռիչքը՝ Սանկտ Պետերբուրգ և «Վրացական ավիաուղիների» թռիչքը՝ Թբիլիսի:

 

«Դոմոդեդովոյում» ընդհանուր առմամբ ժամանման և թռիչքի է սպասում 77 չվերթ: Ինչպես հաղորդվում է՝ թռչել չի կարող 10 ինքնաթիռ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում և ձյան ուժեղացում:

Նույն շարքից