Հասարակություն 

Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» 5-րդ տոնավաճառը

Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության ծրագրի շրջանակում արդեն 5-րդ անգամ Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ 2014» ամենամյա տոնավաճառը: Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Երևանի և Մոսկվայի արտադրողների ու հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների միջև կապերի հաստատմանը, ինչպես նաև նպաստել հայկական ապրանքի արտահանմանը մոսկովյան շուկա։ Կարմիր հրապարակի հարևանությամբ կազմակերպված միջոցառման պաշտոնական բացումը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին և Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական դեպարտամենտի պետ Սերգեյ Չերյոմինին։ Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին՝ Դավիթ Գևորգյանն ընդգծել է, որ նման միջոցառումները Երևանի և Մոսկվայի ծրագրային համագործակցության բաղկացուցիչ մասն են կազմում։

Տոնավաճառին ներկայացել են Երևանի և ՀՀ տարբեր մարզերի շուրջ 50 կազմակերպություններ և արտադրողներ՝ հայկական արտադրության ապրանքներով, արվեստի գործերով և հայկական խոհանոցով։ 

Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության կողմից։ 

Երկօրյա տոնավաճառն ուղեկցվել է հայկական ազգային և էստրադային կատարումներով ու պարային համարներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից