Մոսկվայում Ղրղզստանի 22-ամյա բնակչուհին 150 հազար ռուբլիով վաճառել է իր նորածին երեխային ամուսնացած զույգի։ Ավելի ուշ կինը հայտարարել է նորածնի առևանգման մասին, փոխանցում է Լենտան։
Հրապարակման համաձայն, իր երեխայի գնորդների՝ 35-ամյա Գալինայի և 34-ամյա Էրմեկի հետ կինը ծանոթացել է համացանցում՝ 2018 թվականին։ Արդեն 2019 թվականին կինը տվել է երեխային ամուսիններին։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա պահանջել է վերադարձնել երեխային և դիմել իրավապահ մարմիններին։ Սակայն պարզվել է, որ երեխայի մայրն ի վիճակի չի եղել մեծացնել փոքրիկին, և մինչ ծննդաբերությունը պայմանավորվել է ամուսինների հետ վաճառքի վերաբերյալ։ Վերջիններս երեխայի մորը տվել են ավելի քան 150 հազար ռուբլի։
Հարուցվել է քրեական գործ, գործարքի բոլոր երեք մասնակիցները բերման են ենթարկվել: