Մոսկվայում բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկից 1.5 տարեկան երեխան ընկել է և ողջ մնացել։ Սակայն նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում և պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Ինչպես պատմել են իրավապահները, աղջնակը խաղացել է կատվի հետ, բարձրացել պատուհանագոգին և ընկել։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ։