Դոմինիկյան Հանրապետություն թռչող Boeing 777 օդանավը, որի մեջ մոտ 500 ուղևոր է եղել, շարժիչներից մեկի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով վթարային վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, Շերեմետևո օդանավակայանում վայրէջք կատարած օդանավի օդաչուների խցիկում ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո աշխատել է յուղի ցուցիչը, ինչից հետո որոշում է կայացվել իջեցնել օդանավը:
Ինքնաթիռում միջադեպի պահին եղել է 488 մարդ: