Մոսկվայի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ առնվազն 6 մարդու մարմնի մասեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինները:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մարմնի 92 մաս: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին:
Ոստիկաններն արդեն սկսել են համապատասխան ստուգումները: Ոսկորներն ուղարկվել են փորձաքննության, ինչը ցույց կտա, թե երբ է վրա հասել մարդկանց մահը և ինչի արդյունքում: