Հունիսի 4-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին: