Դաղստանի Մուսիշա գյուղի բնակիչները զանգվածային բողոքի ցույց են կազմակերպել ջրամատակարարման համակարգի կառուցման դեմ, որի ժամանակ տուժել է մի քանի մարդ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Кавказский узел»-ին։
Գյուղապետ Մուսաբեկ Մուսաբեկովը հայտնել է, որ բողոքի ցույցին մասնակցել է մոտ 400 մարդ։ Իրավապահ մարմինները ցուցարարներին ցրել են մահակներով, ինչի արդյունքում տուժել է մի քան մարդ, այդ թվում՝ կանայք։
Հրապարակման համաձայն, գյուղում բողոքի ցույցը սկսվել է հոկտեմբերի սկզբին։ Տեղի բնակիչները դեմ են հարևան Ուրկարախ գյուղում ջրամատակարարման համակարգի կառուցմանը, քանի որ նրանց պնդմամբ դա կսահմանափակի իրենց մուտքը դեպի 150 հա անտառ և արոտավայրեր։
Գյուղացիների խոսքով ՝ նախագիծը պետք է համաձայնեցվի ընդհանուր ժողովում, բայց դա տեղի չի ունեցել: Տեղի իշխանությունները, ընդհակառակը, պնդում են, որ փաստաթղթերը համաձայնեցվել են ինչպես բնակչության, այնպես էլ վարչակազմի հետ։