Հասարակություն 

ՄՕԿ-ի նախագահին շնորհվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում

 Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում ՄՕԿ-ի նախագահին շնորհվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում:

 

«Ուրախ ենք Ձեզ մեր դարավոր երկրում տեսնելու համար: Մենք ունենք արժանի մարզիկներ, ովքեր արժանապատվորեն են ներկայացնում մեր երկիրը միջազգային խոշոր մրցաշարերում: Սպորտը մեզ բոլորիս միավորող օղակն է»,-իր ողջույնի խոսքում շեշտեց Հայաստանի ազգայինօլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Ողջունելով ներկաներին` ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մասնավորապես փաստեց. «Օդանավակայանում մեզ դիմավորեցին շատ ջերմ, և մենք մեզ զգացինք ինչպես տանը: Հայաստանն այն երկիրն է, որտեղ սպորտը երկրի մշակույթի և պատմության անբաժանելի մասնիկն է: Դուք իսկապես կարող եք հպարտանալ Ձեր մարզիկներով»,-ասաց Բախը: Վերջինս իր խոսքում հատուկ առանձնացրեց և խոսեց նաև Հայաստանի օլիմպիական տարեգրության մասին:

 

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց պարգևատրությամբ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն սպորտում ունեցած ներդրման համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հանձնեց ԵՕԿ բարձրագույն պարգևը:

Նույն շարքից