Հայաստան Քաղաքական գլխավոր 

Յագլանդը Հայաստանին կոչ է արել ստորագրել Ստամբուլի կոնվենցիան

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել ինը պետությունների ստորագրել ստամբուլյան կոնվենցիան: Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի այս կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին է:

Այս մասին հայտնում է panorama.am կայքը։

Յագլանդը ողջունել է այն պետություններին, որոնք ստորագրել են կոնվենցիան կամ էլ մտադրություն են հայտնել այն վավերացնելու մասին:

«Միայն ինն անդամ պետություններ դեռ չեն ստորագրել կարևոր այս փաստաթուղթը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխշտեյնը, Մոլդովան ու Ռուսաստանը: Ես կոչ եմ անում նրանց ստորագրել կոնվենցիան առանց հապաղելու»,-ըստ ԵԽ պաշտոնական էջի, ասել է Յագլանդը:

Նշենք, որ Կոնվենցիան ստորագրվել է 2011-ի մայիսին, ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսին:

Նույն շարքից