Նորվեգացի Տյուրբոռն Յագլանդն առաջիկա հինգ տարիներին կշարունակի աշխատանքը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգավորները երկրորդ անգամ ևս ԳԽ պաշտոնում ընտրել են Յագլանդին:
Քվեարկությունը տեղի է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանին ներկա պատգամավորների միջև: Յագլանդի` ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջիկա տարիների մանդատը պետք է սկսվի այս տարվա հոկտեմբերից 63-ամյա Յագլանդը, ով հանդիսանում է Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամ, ժամանակին եղել է Նորվեգիայի վարչապետ, այնուհետև ղեկավարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը և զբաղեցրել խորհրդարանի խոսնակի պաշտոնը:
2009 թվականի սեպտեմբերին նա ընտրվել է ԵԽ գլխավոր քարտուղար և նույն տարում գլխավորել նորվեգական նոբելյան կոմիտեն: