Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է հանդիպել կառավարության շենքի մոտ ցույց իրականացնող հանքափորների հետ:
Գերագույն ռադայի պատգամավորներ Սերգեյ Կապլինն ու Օլեգ Մուսիյը հայտարարել են, որ Յացենյուկը թաքնվելով աշխատասենյակում՝ հրաժարվում է դուրս գալ: Նրա փոխարեն ցուցարարների հետ հանդիպել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Կառավարության դեմ ուղղված ակցիային մասնակցում են Լվովի ու Վոլինսկի շրջանների ավելի քան 1000 հանքափորներ, որոնք պահանջում են կառավարությունից վճարել աշխատավարձներն ու վերանայել 2015թ.-ի Ուկրաինայի բյուջեն:
Իրենց պայմանների չկատարման դեպքում նրանք մտադիր են փետրվարի 3-ի իրականացնել արհմիությունների ու մայդանի համատեղ հավաք՝ ժողովրդական վստահության կառավարություն ձեւավորելու համար: