Քաղաքական 

Յուլյա Տիմոշենկոն գտնում է, որ անհրաժեշտ է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել Ուկրաինայի արևելքում

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն այն կարծիքին Է, որ հանրապետության արևելյան մարզերում հարկավոր Է անհապաղ արտակարգ դրություն սահմանել: Այդ մասին նա հայտարարել Է «Ազատություն» ռադիոյի եթերում:

 

«Իմ կարծիքով՝ հարկավոր Է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել այն մարզերում, որտեղ այժմ իրապես տեղի Է ունենում ագրեսիա: Դա մեզ իրավունք կտա կիրառել, այդ թվում՝ բանակը»,-ասել Է Տիմոշենկոն:

 

Նրա խոսքով՝ չի կարելի հապաղել այն պատերազմին զինված հակազդման հարցում, որը հայտարարվել Է Ռուսաստանի կողմից, այժմ ամեն մի ժամն Է որոշիչ:

 

Միևնույն ժամանակ Տիմոշենկոն ընդգծել Է, որ բանակը, միլիցիան, հատուկ ծառայությունները, «որոնք այսօր կարող են իրապես դիմակայել ագրեսիային, չափազանց թույլ, խարխլված, բարոյալքված վիճակում են և բացարձակապես պատրաստ չեն ժամանակակից պատերազմ վարելուն»: «Կարող են հայտարարվել հակաահաբեկչական գործողություններ, բայց դրանք այսօր պարզապես անհնարին Է կատարել այն բանից հետո, երբ Յանուկովիչն, ըստ Էության, ոչնչացրել Է ուժային կառույցները և դրանք 90 տոկոսով համալրել ռուսամետ մարդկանցով»,-ասել Է քաղաքական գործիչը:

Տիկոշենկոյի կարծիքով՝ հարկավոր Է գտնել  հայրենասեր զինվորականների, սպաների, հատուկ ծառայությունների աշխատողների, որոնք պատրաստ են ստանձնել Ուկրաինան պաշտպանելու պատասխանատվությունը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, որ զենք չի բաժանի քաղաքացիական բնակչությանը, և ոչ մի քաղաքացիական պատերազմ Էլ չի լինի: «Պետությունը զենք Է տալիս սոսկ նրանց, ովքեր գնում են աշխատելու միլիցիայում կամ ովքեր գնում են ծառայելու Ազգային գվարդիայում կամ զինված ուժերում: Եթե մենք ստեղծենք զենքից ազատորեն օգտվելու հնարավորություն, դա նշանակում Է, որ ազատ օգտվելու հնարավորություն կստանան նաև անջատականները, և դա նշանակում Է, որ մենք Ուկրաինան մղում ենք դեպի քաղաքացիական պատերազմի անդունդ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ չի լինի: Վերջ»,- հայտարարել Է Տուրչինիովը:    

:

 

Նույն շարքից