Քաղաքական 

Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունը կթուլացնի ՀԱՊԿ-ի աշխատանքները. Ռուս փորձագետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնակությունը կարող է թուլացնել կազմակերպության աշխատանքները քանի դեռ չի նշանակվել նոր գլխավոր քարտուղարը: Նման կարծիք հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի աշխատակից Անդրեյ Կազանցևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան ետ կանչելու գործընթացը նախաձեռնել էր հայկական կողմը: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վալերի Սեմերիկովը:

Փորձագետի խոսքերով, Խաչատուրովի պաշտոնակության պատճառը ներքաղաքական է, որևէ ուղիղ կապ չունի ՀԱՊԿ-ի գործունեության հետ:

Կազանցևը կարծում է, որ Խաչատուրովի պաշտոնանկությունը ժամանակավորապես կթուլացնի կազմակերպության աշխատանքները, ինչը վատ է, եթե հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնք կան Աֆղանստանում` կապված միջազգային ահաբեկչության հետ:

Նույն շարքից