Այսօր ԲՀԿ գրասենյակում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենին:
ԲՀԿ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և սոցիալ տնտեսական խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ներկայացված փաթեթի վերաբերյալ կուսակցության մոտեցումները։
Քննարկվել են նաև արտաքին քաղաքական և տարածաշրջանային խնդիրներ։