«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք այսօր առավոտից կրկին բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ, այս պահին փակել են Տիգրան Մեծ պողոտայի Կառավարության մոտ գտնվող ճանապարհի երթեւեկելի հատվածը եւ նստել են ճանապարհին: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ եւ սպառնում են, որ հակառակ դեպքում կշարունակեն քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել:Այս անգամ աշխատակիցների մի մասն իրենց հետ բերել են մանկահասակ զավակներին կամ թոռներին, որոնք նույնպես միացել են նստացույցին։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ մեծ թվով ոստիկաններ փորձում են նրանց տեղափոխել մայթ, սակայն դա նրանց առայժմ չի հաջողվում:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:



Աղբյուրը՝ news.am